ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Նորարարական զարգացման հիմնադրամի ծրագրերի զգալի մասն ուղղված է Հայաստանում տուրիզմի զարգացմանը։ Այդ ծրագրերն ուղղված են տուրիզմի նորարարական զարգացմանը և նոր տեխնոլոգիաների կիրառմանը պատմա-մշակութային ժառանգության պահպանման վայրերում, թանգարաններում, արվեստի ցուցասրահներում և այլուր։
Նոր տեխնոլոգիաներից են՝
- փոփոխված իրականությունը
- վիրտուալ իրականությունը
- հոլոգրաֆիկ ներկայացումները
- սֆերիկ ներկայացումները
- տեսա և ձայնայաին տարբեր ներկայացումները։
2021 թվականի նոյեմբերից Նորարարական զարգացման հիմնադրամը սկսել է Դիլիջանի իմերսիոն հարթակ ծրագիրը, որը նախատեսում է Դիլիջանում նորարարական իմերսիոն հարթակի ստեղծում ՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։
Մեր կողմից իրագործված տուրիզմի զարգացման ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։

